Արմեն Գրիգորյանը չի կիսում Էդմոն Մարուքյանի կարծիքը, թե Հայաստանը պետք է վերադառնա նոյեմբերի 9-ի հայտարարության հարթակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն տեսակետի հետ, թե Հայաստանը պետք է վերադառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, մասնավորապես 9-րդ կետին, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմով իր ուզած միջանցքը չստանա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Արմեն Գրիգորյանն ասել է, որ իր համար հասկանալի չէ, թե ո՞րն է հիմնավորումը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը կանխելու է հնարավոր պատերազմը։ 

«Հայաստանը նոյեմբերի 9-ի մաս եղել է, և մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Ես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ կարողանում նման փաստարկ բերել։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն մեկ հոդված չունի, ևս 8 հոդված ունի, իսկ այդ 8 հոդվածի հետ մենք տեսել ենք, թե ինչեր են տեղի ունեցել։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը չընդունել այդ 8 հոդվածների հետ տեղի ունեցած իրականությունը և ասել, որ ևս մեկ հոդվածի համար մենք պետք է վերադառնանք այդ հարթակ։ Կարող է վերադառնանք և նույն ճանապարհը կրկնենք, դրա համար ես չեմ կիսում այդ կարծիքը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։ 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունն այդ փաստաթղթից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. 

«Դա արդեն այլ քննարկման հարց է։ Սրա մասով մենք հրապարակային խոսել և մեր դիրքորոշումն արտահայտել ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մնացած որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը»։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բանակցային հարթակ։ Նրա կարծիքով՝ հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է փորձելու Հայաստանից ստանալ այսպես կոչված «միջանցքը»։  

Հայերեն Español ქართული Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան