Լավրովը հիշեցրել է, որ Վրաստանի համար «3+3» հարթակի դռները բաց են

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է, որ Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հենց ամենասկզբից բոլորը համաձայնեցին, որ մեզ մոտ հենց «3+3» ձևաչափն է, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման տարակուսանքներն ու նրբությունները, բայց որ Վրաստանի ներկայացուցիչների համար աթոռ միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով Պետդումայում: 

Նա հիշեցրել է, որ այդ մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։

«Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի գնահատմամբ՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա։ 

«Իսկ այն, որ «3+3»-ը (խմբ.՝ գործում է) ի շահ բոլոր մասնակիցների, կասկած չի հարուցում», - նշել է նախարարը։ 

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցողական  կազմակերպության»։ Լավրովն աջակցել է պատգամավորների առաջարկին՝ ստեղծելու «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ համագործակցության լրացուցիչ մեխանիզմների կազմակերպման համար։ 

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս ձևաչափին։ 

2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել երեք հանդիպում:

Հայերեն ქართული Русский Türkçe

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով