Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Հռոմի կլինիկայում բուժում անցնող Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերել են երկկողմանի թոքաբորբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։ 

Նշվում է, որ 88-ամյա քահանայապետի մոտ շնչառական վարակը հանգեցրել է նաև բրոնխիալ ասթմայի։

«Լաբորատոր թեստերը, կրծքավանդակի ռենտգեն ախտորոշումը և Սրբազան Հոր վիճակը ցույց են տալիս բարդ պատկեր», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ներկայում քահանայապետը հակաբիոտիկներով բուժում է ստանում:

Այդուհանդերձ, նա լավ տրամադրություն ունի և շնորհակալություն է հայտնում իր ապաքինման աղոթքների համար, հավելել է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին։

Ֆրանցիսկոս պապը հունվարին հիվանդացել էր բրոնխիտով։ Փետրվարի 14-ին նա հոսպիտալացվել է Հռոմի Agostino Gemelli կլինիկա, քանի որ հիվանդությունը ձեռք էր բերել քրոնիկական բնույթ։

Հայերեն Русский

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 20/07/26