Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երկրի միջուկազերծումն այլևս հնարավոր չէ

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ի միջուկազերծման հայեցակարգն այլևս հնարավոր չէ, Փհենյանը կշարունակի հետևողականորեն ուժեղացնել իր միջուկային զինված ուժերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԺԴՀ արտգործնախարարության հայտարարությունը:

Հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Մյունխենում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումը, որտեղ, մասնավորապես, հերթական անգամ հնչել է ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծմանը հասնելու անհրաժեշտության վերաբերյալ դրույթը։ 

Միջուկազերծման պլանն, ըստ հայտարարության, իրականության տեսանկյունից դարձել է «ավելի անհնար ու անիրատեսական»։ 

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «քանի դեռ կան թշնամական սպառնալիքներ ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից, միջուկային զենքը ԿԺԴՀ-ի համար խաղաղության և ինքնիշխանության երաշխիք է, ինչպես նաև սահմանադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության միջոց»:

ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում խոստացել են, որ երկիրը «հետագայում ևս հավատարիմ կլինի միջուկային զինված ուժերն ուժեղացնելու՝ պետության ղեկավարի նոր ուղեգծին»։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան