Սուրեն Պապիկյանն ու Թեո Ֆրանկեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։
«Շնորհավորել եմ գործընկերոջս՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա ու կընդլայնվի»,- «Արմենպրես»-ի փոխնցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:
Քննարկվել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ համագործակցությունն ունի մեծ հեռանկար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու աշխատանքները փոխգործակցության զարգացման ուղղությամբ։