Աշխարհ

Honda-ն և Nissan-ը հրաժարվել են միավորվելու ծրագրից. Kyodo

2 րոպեի ընթերցում

Honda-ն և Nissan-ը հրաժարվել են միավորվելու ծրագրից. Kyodo

Ճապոնական Honda Motor և Nissan Motor ավտոմոբիլային կորպորացիաները վերջնականապես հրաժարվել են միավորվելու պլաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Kyodo գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունները ձախողվել են դրանց մեկնարկից գրեթե երկու ամիս անց։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Honda-ն և Nissan-ը՝ Ճապոնիայի երկրորդ և երրորդ խոշորագույն ավտոարտադրողները, կշարունակեն ռազմավարական գործընկերությունը ծրագրային ապահովման և այլ բնագավառներում՝ Nissan-ի գործընկեր Mitsubishi Motors-ի հետ միասին։

Սկզբում ենթադրվում էր, որ կողմերը բիզնեսի ինտեգրում կիրականացնեն՝ համատեղ հոլդինգային ընկերություն ստեղծելու միջոցով: Սակայն ըստ Yomiuri թերթի՝ Honda-ն Nissan-ին առաջարկել է դառնալ իր դուստր ընկերությունը: Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ սա չափազանց բացասական արձագանք է առաջացրել Nissan-ում, ինչի հետևանքով սպառնալիքի տակ են հայտնվել ինտեգրման շուրջ բանակցությունները։

Երկու խոշոր ավտոարտադրողները ցանկանում էին միավորման միջոցով կրճատել ֆինանսական բեռը և դիմակայել էլեկտրամեքենաների համաշխարհային շուկայում առաջատար հանդիսացող ամերիկյան Tesla-ի և չինական BYD-ի հետ աճող մրցակցությանը: 

Միավորման դեպքում համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ կհայտնվեր աշխարհում մեծությամբ երրորդ կորպորացիան, որը կզիջեր միայն Toyota-ին և Volkswagen-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում