«Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացի համար հայտարարվել է 504 միլիոն դրամի մրցույթ

1 րոպեի ընթերցում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փուլ առ փուլ արդիականացվում է՝ ուղևորների համար առավել հարմարավետ դառնալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով  կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն  դրամի ներդրում: 

Արդեն մեկնարկել է «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացը, որի համար հայտարարվել է 504 միլիոն դրամի մրցույթ: 

««Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։

«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ 

«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

 

Հայերեն فارسی