ՀՀ արդարադատության փոխնախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է օրակարգային հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակը, և դրա շրջանակում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն և այլ ոլորտներում։

Հանդիպմանն ընդգծվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը: 

Անդրադարձ է եղել դատական օրենսգրքի, քրեական օրենսդրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024թ. ընթացքում տրամադրված և ընթացքի մեջ գտնվող օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ փորձագիտական կարծիքներին: 

Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալը վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին առնչվող որոշ մանրամասներ է փոխանցել՝ համոզմունք հայտնելով, որ ԵԽ անդամ երկրների արբիտրների ներգրավումն այս տարի աշնանն անցկացվելիք հերթական «Արբիտրաժային շաբաթ»-ի աշխատանքներին նոր լիցք կհաղորդի այս ինստիտուտի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԻԵԴ վճիռներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին:

Հանդիպման ավարտին Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել նախարարության առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ հետագա համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ:

Հայերեն English ქართული

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան