Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 38831.48 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 2745.41 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 3229.49 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.93%-ով և կազմել 20597.09 կետ: