«Երևանյան բեսթսելեր». «Վանոն ու Վազգենը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, դեկտեմբեր, 2024

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։

Արա Թադեւոսյանի և Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» առաջին տեղում է։ Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:  Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել: Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը երրորդ տեղում է։ Այն կսովորեցնի լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Չորրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» հինգերորդ տեղում է։ Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Վեցերորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին է։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ մեծահասակ, ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած Մոտիվացիան» յոթերորդ տեղում է։ Մեզ անընդհատ գցել են նույն թակարդը` խոստանալով մոտիվացնել գրքով, թրեյնինգով կամ ֆիլմով, իսկ իրականում ոչինչ էլ չեն տվել, որովհետև անհնար է մոտիվացնել որևէ մեկին գրքով կամ թրեյնինգով։ Զուտ հերթական անգամ մեր հաշվին գումար են աշխատել, իսկ մենք գնացել ենք հեշտ պատասխանների հետևից, և արդյունքում կարթը մնացել է հենց մեր կոկորդը։ Կամքի ուժը հիմնազուրկ մի՞ֆ է, իսկ հասարակության վրա թքած ունենալը՝ մոտիվացիայի կորստի գլխավոր պատճառների՞ց։ Հիմա բոլոր այս և այլ կարևոր հարցերի պատասխանները գտնվում են ձեր ձեռքերում, և կարդալով գիրքը՝ միանշանակ կհասկանաք, թե որտեղ էր կորել «Գրողի տարած Մոտիվացիան»: 

Ութերորդ տեղում է Ռոբին Շարմայի «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը։ Գիրքը անձնական աճի, կյանքում հաջողության հասնելու, մեր կարողությունները բացահայտելու և դրանք լավագույնս օգտագործելու մասին է: Ուսուցչի և սանի զրույցների միջոցով հեղինակը մեզ ուղեկցում է դեպի ինքնաարթնացում՝ առաջարկելով դրան հասնելու 7 փուլ: Եվ ահա, հերթով անցնելով այս փուլերով և կամաց-կամաց «մարսելով» դրանք՝ մենք փորձում ենք կերտել մեր լավագույն «ես»-ը: Եվ ինչպես կասեր Շարմայի հերոսը, «Տիեզերքը ցանկանում է, որ մենք հաղթենք: Պարզապես չպիտի խանգարենք ինքներս մեզ»:

Իններորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը տասներորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել Մեսսին: Նրանց համար, որոնք ծանոթ չեն Լիոնել Մեսսիի կենսագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ:  

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10Արա Թադեւոսյան, Լուսինե Ղարիբյան, «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» Մեդիամաքս444
2+1Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»Էդիթ Պրինտ214
3+1Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները» Դավինչի187
4*Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը»Դավինչի181
5*Դանիել Քանեման, «Մտածողություն. արագն ու դանդաղը»Զանգակ135
6-4Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»Դավինչի132
7 *Դավիթ Մեջլումյան, «Գրողի տարած Մոտիվացիան»  հեղ հրատ121
8-3Ռոբին Շարմա, «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր «Ֆերարին» Բուկինիստ94
9*Նապոլեոն Հիլ, «Մտածի՛ր և հարստացի՛ր»Զանգակ83
10*Լուկա Կայոլի, «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» Newmag72

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում