Հայաստան

Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու. վարչապետ

Հայաստանի պետական մարմիններից հետ կվերցվի 423 միավոր ծառայողական ավտոմեքենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրանք կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ մեծամասնությունը կդառնա աճուրդային վաճառքի առարկա: 

Կրճատման այս ծրագրի շրջանակում ծառայողական ավտոմեքենաներ կհանվեն 52 պետական մարմնից: Ըստ որոշման՝ մեքենաների մեծամասնությունն աճուրդային եղանակով կվաճառվի, այն մեքենաները, որոնք թարմ են, կփոխարինեն պետական համակարգում առկա հին մեքենաներին, եթե անհրաժեշտություն լինի։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ընդգծեց, որ այս որոշման արդյունքում Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու: 

«Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»,- նշեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում