ՏՈԿԻՈ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 39414.78 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 2775.59 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3250.60 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 20225.11 կետ: