Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող մասնավոր Դադյան հայկական վարժարանի վրա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է sondakika.com֊ը։
Զինված հարձակման գործով երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկված կասկածյալներից մեկի տնից ապօրինի ատրճանակ և 14 պարկուճ է առգրավվել։ Տեղեկության համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի գործն ուղարկվել է դատարան։
Զինված հարձակման հետևանքով կոտրվել են վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր են մնացել։