Պենտագոնը 1500 զինվորական, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահման

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու դեմ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված միջոցառումների շրջանակներում լրացուցիչ ուժեր է ուղարկում Մեքսիկայի հետ սահման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Սելսիսը:

«Պաշտպանության նախարարությունը կսկսի ամրապնդել հարավարևմտյան սահմանը, այնտեղ լրացուցիչ կտեղակայի 1500 զինծառայող, ինչպես նաև ուղղաթիռներ՝ անձնակազմերով ու հետախուզության վերլուծաբաններով՝ հայտնաբերելու և մոնիթորինգի միջոցառումներին աջակցելու համար», - ասվում է Սելսիսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում:

Նրա խոսքով՝ այդպիսով 60 տոկոսով կմեծանա ցամաքային ուժերի ներկայությունը սահմանին Թրամփի կողմից պաշտոնն ստանձնելու պահից ի վեր։

Ավելի վաղ, ԶԼՄ-ների տվյալներով, սահմանին տեղակայվել էր 2500 զինվորական։

Պենտագոնը նաև օդուժ կտրամադրի Սան Դիեգոյից, Կալիֆոռնիայից և Էլ Պասոյից ավելի քան 5000 անօրինական ներգաղթյալների արտաքսելու համար, և օգնություն կցուցաբերի ժամանակավոր ու մշտական ​​ֆիզիկական արգելապատեր կառուցելու գործում՝ նրանց հոսքն ու անօրինական թրաֆիքինգը կանխարգելելու նպատակով:

Իր հերթին The Washington Post թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, գրել է, որ Թրամփը մտադիր է լրացուցիչ 10 000 զինծառայող ուղարկել Մեքսիկայի հետ սահման։

Հունվարի 22-ին CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին նաև տեղակայվել է Ազգային գվարդիայի 4500 զինվոր։

Ըստ Սպիտակ տան՝ լույս հունվարի 23-ի գիշերը Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել, որը դադարեցնում է հարավային սահմանով օտարերկրացիների մուտքը Միացյալ Նահանգներ:

Հունվարի 21-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ-ի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։

Հայերեն English Русский

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ

ՀՀ վարչապետը մասնակցել է The Washington Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը