Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ հայ-իրանական պետական ​​սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումը որևէ մեծ սկանդալի աղբյուր չի կարող լինել, քանի որ այդ հատվածում իրավիճակը մշտապես հանգիստ է եղել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից մեր խնդրանքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահները ժամանակավորապես ներգրավված էին Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովման գործում, և ժամանակն անցնելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և Ռուսաստանի համապատասխան ծառայությանը մեր սահմանին նման երկարատև ծառայության համար։ Մենք տեղեկացրել ենք, որ մեր սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պաշտպանվել մեր իսկ ուժերով, և ես կարծում եմ, որ այստեղ որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա»,-ընդգծել է Միրզոյանը։

Նախարար Միրզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է շատ հանգիստ, ազատ, այնտեղ երբեք խնդիրներ չեն եղել:  

ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագրեր ունի, Հայաստանն ու Ռուսաստանը իսկապես դաշնակիցներ են համարվում։ 

«Մենք շատ լավ ու բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի հետ, և ահա այժմ նաև Ռուսաստանն է գործընկերային հարաբերություններ զարգացնում Իրանի հետ։ Կարծում եմ, որ բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից»,-ասել է Միրզոյանը։ 

2024 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ՌԴ սահմանապահները դուրս կգան հայ-իրանական սահմանի անցակետից, այդտեղ ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ սահմանապահ ծառայության ուժերով։ 

Հայերեն English Español فارسی Русский

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ