«Նոր գիրք»-3/25. Վարդանյան, Լոսանի, Մոնակո, Դալիո

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Արփինե Վարդանյան, «Մենք Ձեզ կզանգահարենք» 

«Մենք Ձեզ կզանգահարենք» պատմվածքների ժողովածուն Արփինե Վարդանյանի առաջին գիրքն է, որում արծարծվում են այնպիսի թեմաներ, որոնց մասին հաճախ լռում են՝ ընտանեկան բռնություն, հոգեբանական կոնֆլիկտներ, սոցիալական խնդիրներ՝ կապված սեռի, ընտանեկան անառողջ մթնոլորտի, կարծրատիպային մոտեցումների հետ:

Պատմվածքների հերոսները հաճախ մենակ են մնում իրենց խնդիրների հետ և մենակ էլ պայքարում են նպատակներին հասնելու համար, հասարակական թյուր ընկալումների և երբեմն էլ՝ անգամ սեփական անձի հանդեպ դրսևորվող անարդարության դեմ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Կիարա Լոսանի, Օկտավիա Մոնակո, «Վինսենթ Վան Գոգը և քամու գույները»

«Խրտվիլակի պես հագնված էդ խելագարն ո՞վ է, որ ամբողջ օրը թափառում է՝ կտավների կապոցը թևի տակ, վրձին- մատիտով պարկը ձեռքին»,- մրթմրթում էին մարդիկ... Վինսենթն իրոք մեկ իսկական ուսուցիչ ուներ՝ բնությունը, որ նրան ուրվագծերի, լույս ու ստվերի մասին դասեր էր տալիս: Եվ մեն մի գնահատող՝ իր եղբայր Թեոն:

Եվ այսօր այդ «խելագարը» աշխարհի ամենահռչակավոր նկարիչներից մեկն է: Թարգմանիչ՝ Արուս Մարգարյան։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ռեյ Դալիո, «Սկզբունքներ»

Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի:

Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին