Քաղաքականություն

Ազատություն Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին․ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայերին

2 րոպեի ընթերցում

Ազատություն Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին․ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն ու հայ գերիներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում Մխիթարյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել է «Ազատություն Ռուբեն Վարդանյանին: Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը:

X-ի իր միկրոբլոգում Մխիթարյանը թեմայի վրա հրավիրել է ՄԱԿ-ի, ՄԱԿ- մի շարք կառույցների, Amnesty International-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների հիմնադրամի, Միջազգային քրեական դատարանի ուշադրությունը։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունները մեկնարկելու են հունվարի 17-ից։ Նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել ծանր հոդվածներով։ 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում