Սպորտ

Սինները հաղթահարեց AO-ի երկրորդ շրջանի արգելքը

1 րոպեի ընթերցում

2194163909
2194163909

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Australian Open-ի երկրորդ շրջանում Սինների մրցակիցը 173-րդ ռակետ Ավստրալիան ներկայացնող Տրիստան Սկուլկեյտն էր: 2 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Սինները հաղթեց 4 սեթից հետո` 4:6, 6:4, 6:1, 6:3 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում