Քաղաքականություն

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն այդ մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ միաժամանակ հիշեցնելով, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն ապօրինի կերպով և մտացածին մեղադրանքներով Ադրբեջանի բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամների քրեական դատավարությունները։   

«Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարություններ՝ հարձակման ենթարկելու իր թշնամիներին․ դա հիմա տեղի է ունենում Ադրբեջանում»,-նշել  է Օկամպոն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում