Հայաստան

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է

1 րոպեի ընթերցում

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է

Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում հունվարի 16-ին ժամը 9:10-ի դրությամբ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանել է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում