ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխացմամբ՝ այս մասին հրապարակում է արվել ԵՄ դիտորական առաքելության X-ի էջում։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ ունեցավ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելանի հետ՝ քննարկելու համագործակցությունը և Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայման հետ կապված հարցերը»,- ասված է գրառման մեջ։
ԵՄ դիտորդական առաքելությունը հիշեցրել է, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվում է իրենց կենտրոնակայանը, իսկ Ջերմուկում գործում է Առաքելության օպերատիվ բազան։ «Շնորհակալ ենք Վայոց Ձորի մարզպետին և ժողովրդին հյուրընկալության և բարության համար»,- նշված է գրառման մեջ։
HoM Markus Ritter had the honour to meet governor of Vayots Dzor @KolyaMikaelyan and discuss about co-operation and housing of #EUMA. Vayots Dzor is a home province of EUMA HQ, FOB Yeghegnadzor and FOB Jermuk, grateful to the governor and people for hospitality and kindness🙏. pic.twitter.com/9OFTGUkfqe
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January 15, 2025