Տնտեսություն

ՀՀ-ում աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը պլանավորում է 2026-ին երկրում աշխատանքի արտադրողականությունը կրկնապատկել՝ հասցնելով 12 դոլար ՀՆԱ/մարդ*ժամի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ի ամփոփիչ ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կառավարության ծրագրում գրված է, որ 2026 թվականին մեր երկրում արտադրողականությունը պետք է կրկնապատկվի և դառնա 12 դոլար ՀՆԱ/մարդ*ժամ: Եթե 2021-ին այդ ցուցանիշը մոտ 6 դոլար էր, ապա 2024-ի արդյունքներով հասել ենք 10.9 դոլարի: Մեզ մնացել է 1 դոլար էլ ավելացնել, և կառավարության ծրագիրն այս առումով ամբողջությամբ իրականացված կլինի»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պլանից առաջ են և կարծում են, որ կհասնեն պլանավորած ցուցանիշին:

Նախարարը դա պայմանավորեց նաև լիզինգի պետական աջակցության ծրագրով: Գյուղատնտեսության մեջ իրականացվում է մեքենաների, տրակտորների ձեռքբերում, ագրոարդյունաբերության  և տնտեսության մյուս ոլորտներում՝ սարքավորումների ձեռքբերում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում