Հայաստան

Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. ՀՀ վարչապետը համերաշխություն է հայտնել նահանգում անտառային հրդեհներից տուժածներին

2 րոպեի ընթերցում

Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. ՀՀ վարչապետը համերաշխություն է հայտնել նահանգում անտառային հրդեհներից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ համերաշխություն հայտնելով Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներից տուժածներին, այդ թվում՝ Լոս Անջելեսում և ամբողջ նահանգում ապրող հայ համայնքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ 

«Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ: Հայաստանը իր համերաշխությունն է հայտնում տուժածներին, ներառյալ՝ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքին: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Լոս Անջելեսի հարակից տարածքներում անտառային հրդեհներ են բռնկվել անցնող շաբաթվա կեսերին: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 24-ն է։ 

Արդեն այրվել է ավելի քան 10 հազար շենք, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասանների՝ Էնթոնի Հոփքինսի, Ադամ Բրոդիի, Աննա Ֆարիսի, Մել Գիբսոնի և այլոց տները։ Շուրջ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ 

Ըստ նախնական գնահատման՝ վնասը կարող է կազմել մոտ 150 միլիարդ դոլար։ 

Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում