Հունվարի 13-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 հունվար,  2025            

ՀՀ նախարարություններ

Ժամը 10:00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (Մհեր Մկրտչյան 5, 1-ին հարկ) տեղի կունենա նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նախարարության գործունեության 2024 թ. արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև 2025թ. նախատեսվող ծրագրերը։ 

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը: 

Ժամը 15:15-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նիստերի դահլիճում /Կառավարության 3-րդ շենք, 4-րդ հարկ/ տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Թեմա՝ Քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի գործունեության ամփոփում։ Ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:45-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանությունում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկման մեկնարկին: Մամուլի ասուլիսին հակիրճ ելույթներով հանդես կգան և լրատվամիջոցների՝ թեմային առնչվող հարցերին կպատասխանեն. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Նախագծի տնօրեն Սերժ Ավետիքյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախատեսված է ֆրանսերենից հայերեն և հայերենից ֆրանսերեն հաջորդական թարգմանություն։ Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: 

Ժամը 14:00-ին Դիլիջանում /Ուսանողական փողոց 70/ տեղի կունենա Դիլիջանում յոթերորդ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը: Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջում Արմաթ աշխատանոցի բացումը հնարավոր է դարձել Fastex-ի ներդրումների շնորհիվ։ Միջոցառմանը ներկա կլինեն ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, «Արմաթ» կրթական նախագծի գործառնական թիմը, Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, «Բադալյան Եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանը։ Հարցերի և տեղափոխման հարցում աջակցության անհրաժեշտության դեպքում կարող եք կապվել՝ 093 50 34 55, Աննա Ղավալյան, ԱՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու:

Մամուլի ակումբներ 

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մեդիագրագիտության զարգացումը Հայաստանում. միջազգային համագործակցության փորձը» թեմայով։ Բանախոսներ՝ Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյան, Քաղաքականության հետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող, հետազոտող Վիկտորյա Մելքոնյան, Քաղաքականության հետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող, հետազոտող Տաթևիկ Ղազարյան: Քննարկումը կվարի Հանրային լրագրության ակումբի հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանը։

Սպորտ

Ժամը 15:00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի կունենա Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը։ Առաջին խաղափուլը կմեկնարկի հունվարի 14-ին, ժամը 15։00-ին։ Փակման արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ին, ժամը 17։00-ին։

Հայերեն

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար