Սևանի իշխանի պաշարների վերականգնման համար 2024 թվականին լիճ է բաց թողնվել 389 հազար 300 հատ մանրաձուկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի իշխանի պաշարների վերականգմանն ուղղված գործընթացի արդյունքում 2024 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 389 հազար 300 հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ: 2023 թվականին այդ թիվը 231 հազար է եղել:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կարևոր արդյունքներ ունեն Սևանի կողակի պաշարների վերականգնման ուղղությամբ: 

«Վերջին տարիների աշխատանքների արդյունքում շուրջ 2000 առանձնյակ ենք կարողացել ունենալ, որը, ըստ էության, հնարավորություն կտա կողակի վերականգնման աշխատանքները նույնպես առաջ տանել և, իհարկե, կողակը վերադարձնել Սևանա լիճ»,- ասաց նախարարը:

Նախարարն, անդրադառնալով սիգի արդյունագործական որսին, նշեց, որ 2024 թվականի համար սիգի արդյունագործական որսի 679 տոննա չափաքանակ է սահմանված եղել, որսացել են  652 տոննա, վճարվել է շուրջ 44 մլն բնօգտագործման վճար, որը շուրջ 18 մլն դրամով ավելի է եղել 2023 թվականի ցուցանիշի համեմատ: 

Նրա խոսքով՝ Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի 2699 խեցգետնորսիչ, 1376 ձկնորսական ցանց և 68 լողամիջոց: 

Հայերեն

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ