ՀՀ վարչապետը հայտնել է, թե ով կնշանակվի Քրեակատարողական ծառայության պետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ծովինար Թադևոսյանի հետ հանդիպումից տեսանյութ հրապարակելով: