Աշխարհ

Հյուսիսային Կորեան նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին նորագույն հիպերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։ Ընդգծվում է, որ արձակմանն անձամբ հետևել են Կիմ Չեն Ընը և երկրի ռազմական ղեկավարությունը։

Մեկնաբանելով հաջող արձակումը, Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել է, որ նոր հիպերձայնային հրթիռի ստեղծման նպատակն ինքնապաշտպանությունն է, այլ ոչ թե հարձակողական բնույթի գաղափարները։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի նոր հիպերձայնային հրթիռն «ունակ է արդյունավետորեն հաղթահարելու աշխարհում ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ»:

Նոր հիպերձայնային հրթիռն, ըստ Կիմ Չեն Ընի, նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցանկացած հակառակորդների հուսալիորեն զսպելու համար, որոնք սպառնալիք են ներկայացնում Հյուսիսային Կորեայի անվտանգության համար: «Համաշխարհային մասշտաբով միայն մի քանի երկիր ունի սպառազինության նման համակարգ»,-հավելել է Կիմ Չեն Ընը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում