Հայաստան

Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք երկարաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք երկարաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում