Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

‹‹Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորում է Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս՝ կառուցելու ավելի ամուր համայնքներ և ստեղծելու ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ, որոնք հասանելի են բոլորին››,-նշված է գրառման մեջ:

 

Հայերեն العربية English Español Français Русский