Դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահի կալանավորման որոշումն անվավեր ճանաչելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը մերժել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի դեմ կալանավորման օրդերն անվավեր ճանաչելու համար միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։

Դեկտեմբերի 31-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ 

Յուն Սեոկ Յոլի փաստաբանները բողոք են ներկայացրել՝ խնդրելով անվավեր ճանաչել որոշումը՝ պատճառաբանելով, որ այն տարածվում է անվտանգության հատուկ ռեժիմ ունեցող  տարածքի վրա: 

Փաստաբանների կարծիքով՝ դատավորը սխալ եզրակացություն է արել, քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված հատուկ անվտանգության ռեժիմ ունեցող տարածքներում, այդ թվում՝ ռազմական օբյեկտներում, խուզարկությանն ու ձերբակալությանը վերաբերող դրույթը չի տարածվում նախագահի և նրա նստավայրի վրա։

Յուն Սեոկ Յոլի փաստաբանները մտադիր են բողոք ներկայացնել դատախազություն՝ հակակոռուպցիոն վարչության ղեկավարի և համատեղ քննչական խմբի 150 ներկայացուցչի դեմ, որոնք հունվարի 3-ին փորձել են ձերբակալել նախագահին։ 

Ըստ փաստաբանների՝ քննիչներն ապօրինի ներխուժել են մասնավոր տարածք, խախտել հատուկ պահպանվող ռազմական տարածքների կանոնակարգերը։

 

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ