Կորեայի նախագահին ձերբակալելու փորձի ժամանակ նրա անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավարն իր ենթականերին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում օգտագործել անձնական հրազեն, երբ քննիչները ժամանել են նախագահ Յուն Սեոկ Յոլի նստավայր՝ նրան ձերբակալելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են դեմոկրատական «Տուբորո» կուսակցությունում, որը վերահսկում է խորհրդարանական մեծամասնությունը Կորեայում: 

Առաջատար ընդդիմադիր կուսակցությունը նախկինում ստեղծել է համապատասխան հանձնաժողով՝ երկրում դեկտեմբերի 3-4-ին ռազմական դրության և դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ նախագահի գործողությունների հանգամանքները հետաքննելու նպատակով:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ հունվարի 3-ին հակակոռուպցիոն քննչական վարչությունը դադարեցրել է նախագահին ձերբակալելու փորձերը՝ նրա անվտանգության աշխատակիցների՝ հրազեն կրելու պատճառով։

Նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Յունգ Ջունը հրահանգել էր կրակել ոչ մարտական փամփուշտներով, անհրաժեշտության դեպքում՝ նաև մարտական:

Հունվարի 3-ին միասնական քննչական խմբի ներկայացուցիչները լքել են նախագահական նստավայրի տարածքը՝ նախագահի անվտանգության աշխատակիցների  հետ հինգուկես ժամ տևած դիմակայությունից հետո։ 

Հակակոռուպցիոն քննչական վարչությունը հայտարարել է, որ հատուկ ծառայության դիրքորոշման պատճառով ձերբակալությունը գործնականում անհնար է իրականացնել։ Իրավապահ մարմինները կրկին դիմել են նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով կարգադրել անվտանգության ծառայությանը չմիջամտել ձերբակալությանը։ 

Դեկտեմբերի 31-ին դատարանը ձերբակալման և հետախուզման որոշում է կայացրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի նկատմամբ, որի ժամկետը լրանում է հունվարի 6-ին։

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան