Հայաստան

Երևանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը գրանցվել է շտապբուժօգնության ծառայության 3373 կանչ

1 րոպեի ընթերցում

Երևանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը գրանցվել է շտապբուժօգնության ծառայության  3373 կանչ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում  դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին շտապբուժօգնության ծառայության  3373 կանչ է գրանցվել:

«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ ի Ռուբեն Գրիգորյանը, նշելով, որ այդ օրերին ոչ մի արտակարգ պատահար չի գրանցվել, ծառայությունն աշխատել  է բնականոն հունով:

Ըստ նրա՝ կանչերը եղել են հիմնականում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների, սիրտ-անոթային խնդիրների, ինֆեկցիոն հիվանդությունների և մի քանի թունավորումների դեպքերի  մասով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում