Տոկաևը Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Kazinform գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ana Tili թերթին տված հարցազրույցում:

«Գիտեմ՝ նման կանխատեսումներ գոյություն ունեն։ Կարծում եմ, որ տեղեկատվական աղմուկը միտումնավոր է ստեղծվում։ Մեզ մոտ հենց որ նոր կառավարությունը սկսում է աշխատանքը, անմիջապես գուշակում են նրա մոտալուտ հրաժարականը։ Նույնն է խորհրդարանի դեպքում»,- նշել է Տոկաևը:

Նա արդյունավետ է գնահատել խորհրդարանի աշխատանքը՝ ընդգծելով, որ պատգամավորները քաղաքացիական և քաղաքական պատասխանատվություն են դրսևորում։ 

«Իմ կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ առայժմ գոյություն չունեն։ Ընտրությունները տեղի կունենան օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում։ Խորհրդարանը կողմնորոշված է երկարաժամկետ աշխատանքի: Կառավարությունը գործում է հաստատված ծրագրերի և պլանների համաձայն, աստիճանաբար գնում է դեպի դրական արդյունքներ հասնելուն։ Ռազմավարական խնդիրն է երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, տարածաշրջանային առաջնորդության ամրապնդումը»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան