Հայաստան

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

1 րոպեի ընթերցում

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը շնորհավորում է իր բոլոր ընթերցողների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը։

Թող 2025 թվականը դառնա ձեռքբերումների, բարգավաճման և խաղաղության տարի։

Սիրելի ընթերցողներ, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ աջակցության և վստահության համար, որը մեզ ոգեշնչում է։

Թող տոնական այս օրերը լցնեն մեր սրտերը պայծառ ապագայի հույսով, որտեղ գերակշռում են խաղաղությունը, համերաշխությունը և միասնականությունը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը կշարունակի լինել ձեր կողքին՝ լուսաբանելով Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները։ 

Հանգստյան օրերի ընթացքում խմբագրությունը կշարունակի հրապարակել ամենահրատապ ու կարևոր տեղեկությունները, սակայն գործակալության անձնակազմը ողջ ծավալով կվերսկսի աշխատանքը հունվարի 3-ից:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում