Աշխարհ

Հարավային Կորեայում քննչական խումբը ձերբակալման օրդեր է պահանջել պաշտոնանկ արված նախագահի համար

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում քննչական խումբը ձերբակալման օրդեր է պահանջել պաշտոնանկ արված նախագահի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի գործը հետաքննող քննչական խումբը նրան ձերբակալելու օրդեր է պահանջել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Դիմումը ներկայացվել է Սեուլի արևմտյան շրջանային դատարան, խումբը ձերբակալության օրդերը պահանջել է այն բանից հետո, երբ Յուն Սոկ Յոլն անտեսել է հարցաքննության ներկայանալու երեք ծանուցագիրը»,-նշում է գործակալությունը։

Նախագահի ներկայացուցիչն ասել է, որ մտադիր է «պաշտոնական քայլեր» ձեռնարկել՝ ի պատասխան ձերբակալության օրդերի պահանջի։

Դեկտեմբերի սկզբին խորհրդարանը իշխանությունից հեռացրեց նախագահ Յուն Սոկ Յոլին, որից հետո նախագահի պաշտոնակատար դարձավ Հան Դոկ Սուն։ Յուն Սոկ Յոլի նկատմամբ նման քայլի առիթը դարձավ դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն մտցնելու նրա փորձը՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար։ Այս որոշումը վրդովմունք առաջացրեց երկրի բնակիչների շրջանում, և խորհրդարանն արագորեն քվեարկեց ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնեց չեղարկել իր կարգադրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում