Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը հայտարարել է կուսակցություն հիմնադրելու մասին

2 րոպեի ընթերցում

Հովիկ Աղազարյանը հայտարարել է կուսակցություն հիմնադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է կուսակցություն հիմնադրելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովիկ Աղազարյանը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ»,-գրել է նա՝ հավելելով, որ հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարվի 2025 թվականի հունվարի 3-ին։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը:

Վերջինս հրաժարվել էր՝ հայտարարելով, որ կշարունակի գործունեությունն անկախ պատգամավորի կարգավիճակով:

Դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշում էր ընդունվել Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու մասին՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում