Սպորտ

Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել քվեարկողներին` իրեն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչելու համար:

«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարկեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության արդյունքները, որով 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ է 12-րդ անգամ Հայաստանում լավագույնը ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում