Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ:

Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով, որենք վերաբերում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:  Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ 

Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում