Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։

 

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան