ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի (բուք), Թալինի (մառախուղ), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Սարալանջ-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: