Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նշելով, որ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։

Գերատեսչության փախանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ 

ՌԴ դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը: 

«Անդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»,-հաղորդում է նախարարությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում