«Եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի». ԱՄՆ ՄԶԳ տնօրենն ավարտում է պաշտոնավարումը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ալելոն ավարտում է շուրջ չորս տարվա պաշտոնավարումը Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է USAID Armenia-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ես հեռանում եմ։ Գնալը միշտ էմոցիոնալ պահ է։ Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը. այս երկիրն ինձ այնքան գրկաբաց ընդունեց։ Ուր էլ գնացի՝ միշտ այնպիսի զգացողություն էր, թե ընտանիքիս հետ եմ ճաշում»,- հաղորդագրությանը կից տեսանյութի մեջ նշել է Ջոն Ալելոն։

Տարածված տեսանյութում Ալելոն նաև ընդգծում է, որ հայերը, թերևս, աշխարհի ամենատոկուն ազգերից են։

«Հայաստանում աշխատելիս փորձում ենք խոսել տեղացիների հետ և պարզել նրանց կարիքները։ Այդ կերպ ես շատ բան եմ սովորում և ավելի լավ հասկանում, թե ինչպես կարող ենք օգտակար լինել»,-նշել է Ալելոն՝ հավելով, որ Հայաստանում իրեն շատ լավ ու հարմարավետ է զգում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոն Ալելոյի առաջնորդությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ բյուջեի հատկացումներն ավելացել են, նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք նշանակալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակիչների համար։

Գործակալությունը հավելում է, որ Ալելոյի պաշտոնավարման ժամանակահատվածը յուրահատուկ է ոչ միայն նրա արդյունավետ առաջնորդության, այլև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր սիրո շնորհիվ։ 

«Գիտե՞ք, ես շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ, բայց եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի»,-տարածված տեսանյութի մեջ նշել է Ջոն Ալելոն։

Հայերեն العربية English Français Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը