Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հան Դոկ Սուն ընդամենը երկու շաբաթ առաջ էր ստանձնել նախագահ Յուն Սոկ Յոլի լիազորությունները, որն իմփիչմենթի էր ենթարկվել ռազմական դրություն սահմանելու անհաջող փորձի համար:

300-տեղանոց խորհրդարանում նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթին կողմ են քվեարկել ընթացակարգին մասնակցած բոլոր 192 պատգամավորները։ Երկրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ իմփիչմենթ է անցկացվում նախագահի պաշտոնակատարի նկատմամբ:

Ըստ երկրի օրենքի՝ փոխվարչապետ և ֆինանսների նախարար Չոյ Սան Մոկը կստանձնի ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։

Հան Դոկ Սուն հայտարարել է, որ հարգում է խորհրդարանի որոշումը և կկասեցնի իր պարտականությունների կատարումը՝ համաձայն օրենքի։ 

Իշխող կուսակցությունը բողոքել է խորհրդարանի որոշման դեմ և նշել, որ քվեարկությունն անվավեր է, քանի որ քվորում չի ապահովվել։ Ըստ նրանց՝ իմփիչմենթը տեղի է ունեցել՝ ինչպես նախարարների իմփիչմենթի դեպքում, երբ հարկավոր է 300-տեղանոց խորհրդարանում ապահովել 151 ձայն։ Նախագահի իմփիչմենթի համար հարկավոր է խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը՝ 200 ձայն։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան