Հարավային Կորեայի խորհրդարան առաջարկ է ուղարկվել նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը դեկտեմբերի 26-ին խորհրդարան է ներկայացրել նախագահի և վարչապետի պաշտոնակատար Հան Դոկ Սուի իմփիչմենթի նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Ըստ օրենքի՝ խորհրդարանից այժմ պահանջվում է իմփիչմենթի հարցի շուրջ քվեարկություն անցկացնել 24-ից 72 ժամվա ընթացքում: Դեմոկրատական ​​կուսակցությունը պլանավորում է այն կազմակերպել դեկտեմբերի 27-ին։

Կուսակցությունն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ Հան Դոկ Սուն հրաժարվեց Սահմանադրական դատարանում նշանակել պակասող երեք դատավորներին մինչև կուսակցությունների միջև փոխզիջման ձեռքբերումը։ 

Yonhap-ը նշում է, որ ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանը դեկտեմբերի 26-ի առավոտյան կողմ է քվեարկել դատավորների պաշտոնում երեք առաջադրված թեկնածուների նշանակմանը։ Եթե նրանք նշանակվեն նախագահի պաշտոնակատարի կողմից, ապա կմիանան վեց այլ դատավորների, և Սահմանադրական դատարանը կկարողանա քննել իշխանությունից հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլի գործը։ Դատարանն առաջիկա ամիսներին պետք է որոշի, թե արդյոք ուժի մեջ թողնել նախագահի իմփիչմենթի վերաբերյալ խորհրդարանի որոշումը։ 

Եթե ​​դատարանն, այնուամենայնիվ, որոշի նախագահին հեռացնել իշխանությունից, ապա 60 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։

Նախագահին իշխանությունից հեռացնելու պատճառը դարձել է քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն մտցնելու նրա փորձը։ Այս որոշումն առաջացրել է երկրի բնակիչների վրդովմունքը, և խորհրդարանն արագ ու միաձայն քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնել է չեղարկել իր կարգադրությունը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան