Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այդ ուղղությամբ Երևանի կատարած աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու այդ ուղղությամբ Երևանի կողմից գործադրվող ջանքերը։ 

Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն, ինչպես նաև այդ հարցում Երևանի և Բաքվի միջև առկա տարակարծություններին։  

Խոսելով Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակության մասին՝ շվեդ պատգամավորը դրական գնահատեց այդ ուղղությամբ Երևանի գործադրած ջանքերը։

«Դրական է տեսնել, որ Երևանն ակտիվորեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ»,-ընդգծեց Էրիկ Հելսբորնը։  

Շվեդ պատգամավորն, անդրադառնալով այն հանգամանքին, որ ապաշրջափակման հարցում Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել այսպես կոչված «միջանցքի» տրամաբանությունը, շեշտեց, որ Հայաստանի տարածքով անցնող բեռնափոխադրումները պետք է կատարվեն՝ համաձայն հայկական պայմանների։ 

«Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է ավելի հեշտությամբ մարդկանց և ապրանքները տեղափոխել իր հիմնական տարածքից դեպի արևմտյան էքսկլավի (խմբ․ նկատի է առնվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը) տարածք: Բայց Բաքուն պետք է հասկանա, որ հայկական տարածքով անցնող բոլոր փոխադրումները պետք է իրականացվեն հայկական պայմաններով»,-նշեց շվեդ պատգամավորը։ 

Զրուցակիցն անդրադարձ կատարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ է պարունակում․ «Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիաների պատմությունը՝ ես կասեի, որ նման մտահոգությունները հասկանալի են»։  

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան