Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում․ Նատալի Լուազո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին հետ զրույցում։

««Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպիտի ունենան։ Կապը լինելու է որպես խաղաղության համաձայնագրի դրական արդյունք՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե որպես նախապայման»,-շեշտել է Նատալի Լուազոն։ 

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է երկու երկրների ընդհանուր նպատակը լինի։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է լինի երկու երկրների ընդհանուր նպատակը։ Մինչ այժմ Հայաստանը ցույց է տվել իր բարի կամքն ու փոխզիջման պատրաստակամությունը։ Ադրբեջանը պետք է անհապաղ համարժեք կերպով արձագանքի»,-ընդգծել է պատգամավորը։ 

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։  

Պատգամավորը նաև հիշեցրել է Բաքվում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով անազատության մեջ գտնվող հայ գերիների մասին․ «Եկեք չմոռանանք նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը և հարգանքը մշակութային ժառանգության նկատմամբ»: 

Անդրադարձ կատարելով նաև ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց, որ դա յուրաքանչյուր անկախ երկրի գործն է։

«Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի գնմանն, ապա յուրաքանչյուր անկախ երկիր պարտավոր է ինքն իրեն պաշտպանել և զերծ մնալ ռազմական ագրեսիայից»,-եզրափակեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։ 

Հայերեն English فارسی Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան