Կառավարությունը նախատեսում է հաստատել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետների էթիկայի կանոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետների էթիկայի կանոնները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ 

Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ոլորտի մասնագետների մասնագիտական վարքագծի բարձր չափանիշներ, կանխարգելել շահերի բախումներն ու խթանել արհեստավարժության մակարդակը։

Կանոնները նախատեսում են մասնագիտական պարտականությունների կատարումը բարեխղճորեն, հանրության, շրջակա միջավայրի և գործընկերների իրավունքների ու շահերի հանդեպ հարգանքը։ Դրանք կանդրադառնան մասնագետ-հասարակություն, մասնագետ-պետական մարմին, մասնագետ-գործընկեր և այլ հարաբերություններին։

Կառավարության նախաձեռնությունը բխում է 2021-2026 թթ. ծրագրից և միտված է կարգավորելու ոլորտի մասնագետների վարքագիծը՝ բարձրացնելով քաղաքաշինական գործունեության որակը և ապահովելով թափանցիկություն։ 

Էթիկայի կանոնները ներառում են պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ՝ մասնագետները պարտավոր են ապահովել նախագծերի անվտանգությունն ու հուսալիությունը, շրջակա միջավայրի պաշտպանություն՝ պարտադիր է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրարկումը, հասարակական շահերի պաշտպանություն՝ մասնագետները պարտավոր են իրենց գործողություններում առաջնահերթությունը տալ հանրության կարիքներին, կոռուպցիայի կանխարգելում՝ մասնագետներին արգելվում է ընդունել կամ տալ նվերներ, որոնք կարող են ազդել իրենց մասնագիտական գործունեության վրա։

Նախագիծը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից և չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ 

 

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը