ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 394.91 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.29 դրամով և կազմել 410.98 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 3.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.67 դրամով և կազմել 499.13 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 15.70 դրամով և կազմել 33463.93 դրամ: Արծաթի գինն աճել է 0.86 դրամով և կազմել 385.41 դրամ: