ՊՆ-ին նվիրաբերվեց Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղում գտնվող գույք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղում գտնվող գույքը նվիրաբերվեց պաշտպանության նախարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի  չզեկուցվող հարցերի փաթեթում։

Գույքը նվիրաբերվում է «Գունդ» ՍՊ ընկերության կողմից, և այն նախատեսվում է օգտագործել ՀՀ զինված ուժերի կարիքների համար։ 

Հիմք ընդունելով կադաստրի տրամադրած տվյալները՝ նշված գույքի հետ առկա են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, հողամասի փաստացի մակերեսը չի համապատասխանում գրանցված տվյալներին։ Կադաստրային քարտեզում արտացոլված որոշ շինություններ իրականում գոյություն չունեն, իսկ առկա շինություններից մի քանիսը չեն արտացոլված քարտեզում։ Բացի այդ, հարակից հողամասերի հետ առկա են սահմանների անհամապատասխանություններ։

Հաշվի առնելով գույքի նվիրատվության հրատապությունը՝ որոշվել է այս գործընթացն իրականացնել Պաշտպանության նախարարության կողմից՝ հետագա ճշգրտումներով և պետական գրանցմամբ։

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է գույքի վերազինման և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման համար հատկացնել 2548.7 մլն դրամ։ Այս գումարը կիրականացվի երկու փուլով․առաջին փուլում՝ 251.2 մլն դրամ, երկրորդ փուլում՝ 2297.5 մլն դրամ։

Աշխատանքները ֆինանսավորվելու են Պաշտպանության նախարարության հաջորդ տարիների կապիտալ շինարարության ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի հատկացումներով։

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը