ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։

«Դուք տեսել եք, թե ինչպես մենք խստացրինք մեր արձագանքը: Եվ մենք կշարունակենք խստացնել մեր արձագանքը, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցները։ Չեմ ասի, թե հստակ ինչ բնույթ կունենան այդ պատժամիջոցները, բայց, այո, մինչև մեր լիազորությունների ժամկետի ավարտը մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Վրաստանի կառավարության դեմ», - Միլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Վրաստանում ընդդիմությունը չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Հանրապետությունում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ցույցեր։ Նոյեմբերի 28-ին երկրում բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին՝ մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարելու հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառներն են եղել ԵՄ-ի մշտական «​​շանտաժն» անդամակցության երկխոսության մեկնարկի վերաբերյալ, խորհրդարանի ընդունած մի քանի օրենքները չեղյալ հայտարարելու պահանջները և Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերը։

Հայերեն Русский

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ